ԻՄ տպավորությունները գրադարանի բնակիչների կլոր սեղանից

Այսօր՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի <<Տիգրան Հայրապետյան>>  ընթերցասրահում տեղի ունեցավ բոլոր ժամանակների գրադարանում աշխատած սովորողների և աշխատողների կլոր սեղանը: Ներկա էին տարբեր հյուրեր <<Գրադարանային գործ>> բաժնի սովորող, Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանավար Լիլիթ Հարությունյանը, <<Մանկավարժական>> համալսարանի   <<Գրադարանային- տեղեկատվական աղբյուրներ>> բաժնի դասախոս Զառա Տոնոյանը, գրադարանի կրտսեր բնակիչները և այլոք: Հանդիպումը վարում էին       Աննա և Նելի Գսպոյանները: Հանդիպումը բացեց կրթահամալիրի տնօրենը: Ներկայացվեց գրադարանի նոր կայքը, նախագծերը, խոսքով հանդես եկան կրտսեր ընթերցասերները: Խոսեցինք հետագա անելիքների, գրադարանը առավել զարգացնելու և նորաստեղծ դարձնելու մասին: Եկել էր կրթահամալիրի լավ բարեկամ՝ ժամանակակից գրող Աշոտ Գաբրիելյանը: Բոլորս կիսվեցինք գրադարանում կատարած  մեր աշխատանքային փորձով: Հանդիպումը եզրափակվեց հյուրասիրությամբ:

Запись опубликована в рубрике ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий