Հարվարդի Համալսարանի Գրադարանը

Հարվարդի համալսարանի գրադարանը իրենից ներկայացնում է մասնագիտական դպրոցների, քոլեջների, գիտահետազոտական կենտրոնների, թանգարանների և այլնի (մոտ 100  ) գրադարանների համակարգ: Այն ամենախոշոր ակադեմիական գրադարանային համակարգն է աշխարհում:

Это слайд-шоу требует JavaScript.

Ամերիկայում հնագույն և աշխարհում ամենամեծ համակարգված գրադարանների սկիզբը դրվել է 1638թ-ին: Անգլիական գաղութի կողմից հիմնադրված քոլեջը Ջոն Հարվարդի կտակով, ստացավ նրա կարողության կեսը և անձնական գրադարանը: Մեկ տարի անց քոլեջը անվանվեց նվիրատուի անունով:

Գրադարանի 400 հատորներից մինչև մեր օրերը մեզ է հասել միայն մեկ գիրք՝ «Քրիստոնեական պայքարը սատանայի, աշխարհի և մարմնի դեմ»: Համարյա ամբողջ հավաքածուն հրդեհից այրվել է 1764թ-ին ոչնչացնելով քոլեջի համարյա ամբողջ գրադարանը, որում այդ ժամանակ կար շուրջ 500 հատորներ: Սակայն նվիրատվությունների և նվերների շնորհիվ այն արագ վերականգնվեց: 19-րդ դարի ընթացքում կազմավորվեց համալսարանի գրադարանի ճյուղավորված կառուցվածք: 1717, 1718, 1826թ-ին  բացվեցին գրադարանի իրավաբանական, բժշկական, և աստվածաբանական  դպրոցների  գրադարաններ: 1900թ-ին գործում էին արդեն 37 գրադարաններ: Ներկայումս համալսարանական համակարգը ներառում է 94 ինքնուրույն գործող կազմակերպություններ: Նրա մեջ մտնում են համալսարանական արխիվը: Ամբողջ գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 16 մլն հրատարակություններ և երկրում իր մեծությամբ երկրորդն է Կոնգրեսի գրադարանից հետո:

Ամենամեծը Հարվարդի քոլեջի գրադարանն է, որը կրում է 1907թ-ի շրջանավարտ Հարրի Վայտների անունը, ով խեղդվել է Տիտանիկի նավի խորտակման ժամանակ:

Նրա մայրը որդու հիշատակին հավերժացրեց այդ շենքի կահավորումը: Վայդների գրադարանում են գտնվում սլավոնական գրականության, միջին արևելքի հրեական և հին հրեական ժողովածուներ: Այդ ֆոնդերը ընդգրկում են 5 միլիոն հրատարակություններ: Դրանց մեջ են այն գրքերը, որոնք հրատարակված են Եվրոպայում, գրքերի հրատարակման   սկզբնական շրջանից մինչև 1501թ-ի հունվարի մեկը, ինչպես նաև 16-17-րդ դարերի Եվրոպական գրքերի ընդարձակ  հավաքածուներ:

Աղբյուրը՝ http://libinfo.org/historylib.php?lib=lib005

Запись опубликована в рубрике ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ, Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий