Քեմբրիջի համալսարանի Գրադարանը

Это слайд-шоу требует JavaScript.

Երբ մենք խոսում ենք աշխարհի հնագույն և խոշորագույն գրադարանների մասին,   հնարավոր չէ չանդրադառնալ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գրադարանին: Բանն այն է, որ Քեմբրիջի համալսարանի գրադարանը աշխարհում ամենահին ուսումնական հաստատություններից մեկն է, որը սկիզբ է առել 1209թ-ին: Այն բաղկացած է առանձին  քոլեջներից: Այսօրվա դրությամբ Քեմբրիջի քոլեջների թիվը հասնում է 31-ի: Բնականաբար  յուրաքանչյուր քոլեջ ունի իր գրադարանը:

Բայց ամենամեծ հետաքրքրություն  է ներկայացնում Տրինիտիի քոլեջը: Այն հետաքրքիր է ոչ միայն իր հատորների հավաքածուներով այլ մեծ արժեք ունեցող գրքերի պահարաներով, պատրաստված Գրինլին Գիբոնի կողմից:  Քեմբրիջի կենտրոնական գրադարանը ունի նաև ճարտարապետական արժեք:

Այն ստեղծվել է 1676-1686 թթ անգլիացի  ճարտարապետ Քրիստափոր Ռեմիի ձեռքով: Քեմբրիջի ուսանողները կատակում են, որ Քեմբրիջի կենտրոնական գրադարանն  այնքան մեծ է, որ մի անգամ մտնելով ՝ կարելի է հավերժ այնտեղ մնալ: Ինչպես ամեն կատակի, այնպես էլ այս մեկի մեջ  իրականության մասնիկ կա:

Գրադարանի մասնաշենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս, բայց պարզվեց, որ դա էլ քիչ է, այդ պատճառով տարվում են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Քեմբրիջի համալսարանի գրքերի հավաքածուն անհաշվարկելի են: 1971թ գրադարանում հատորների թիվը հասնում էր 3 միլիոնի:  Հետագայում այդ թիվն անխոս աճեց, որովհետև գրադարանի ֆոնդերն անընդհատ լրացվում են: Այնտեղ պահպանվում են ինչպես ժամանակակից հրատարկված նյութեր, այնպես էլ հին ձեռագրեր:

Քեմբրիջի արժեքավոր գրքերի շարքում է՝ Հուտենբերգի Աստվածաշունչը և Հոմերոսի պոեմների առաջին հրատարակությունը: Քեմբրիջում կա 4650 գիրք, որոնց տարիքը կես հազարամյակից ավել է:

Ներկայումս այստեղ տարվում են աշխատանքներ հին ձեռագրերի թվայնացման ուղղությամբ: Այս թանկարժեք  նախագծի իրագործումը,  որի համար պահանջվում է 480 հազար դոլար, նախատեսվում է կատարել հինգ տարում: Դե ինչ հնագույն տպագիր ձեռագրերի համար դա շատ կարճ ժամկետ է:

Աղբյուրը՝ http://www.e-tematika.com/full_art.php?id=9

Запись опубликована в рубрике ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ, Թարգմանություններ, Խոսքի Մշակույթ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий