Հրամանատար կոմպոտ Գոգոլի համար

7e10ab63b6df260f2026e6ccc1961ce9

         Զրույցն ասում է, որ Գոգոլը կոմպոտ է սիրել, որը, սակայն, ոչ մի առնչություն չունի այն կոմպոտի հետ, որ մատուցվում էր ԽՍՀՄ-ի ճաշարաններում, և այսօր էլ շարունակում են օգտագործել Ռուսաստանի քաղաքացիները:
Իգոր Սոկոլովսկու խոհարական գրառումներից
Իշխանադուստր Ռեպնինան, նկատելով Գոգոլի մեծ հակումը աղանդերի և քաղցրեղենի նկատմամբ, փորձում էր նրան գոհացնել և ցանկանալով հաճույք պատճառել՝ իր ձեռքերով նրա համար կոմպոտ էր պատրաստում, որը չափազանց դուր է գալիս Գոգոլին. այդ կոմպոտը նա սովորաբար անվանում էր «բոլոր կոմպոտների հրամանատար»:
Վ. Ի Շենրոկը՝ ըստ իշխանադուստր Ռեպնինայի խոսքերի
Գոգոլի սիրած կոմպոտի մասին այս պատմությունը, գրառվել է Գոգոլի ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվող գրող Վ. Ի Շենրոկի կողմից՝ ըստ իշխանադուստր Վարվարա Նիկոլաևնա Ռեպնինայի (1808-1891) պատմածի: Նրբագեղ, մեծ, արտահայտիչ աչքերով իշխանադուտրը տիրապետում էր մի քանի օտար լեզուների, գեղանկարչության, երաժշտության գիտակ էր, նաև երիտասարդ տարիներին հրատարակել է իր ստեղծագործությունները Լիզվերսկայա կեղծանունով: 1836թ-ին Բադեն-Բադենում նա ծանոթացել է Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի հետ: Իշխանադստեր և նրա միջև հաստատվել են նուրբ, ընկերական հարաբերություններ, որի արդյունքում ստեղծվել են իշխանադստեր «Հիշողություններ Գոգոլի մասին» գրառումները՝ հրապարակված «Ռուսական արխիվ» ամսագրում: Այդ գրառումներում շատ այլ բաների կողքին նա «Մեռած հոգիներ»-ի ընթերցումից հետո գրել է նաև վեպից ստացած իր տպավորությունների մասին: «Գոգոլի հանդեպ իմ մեջ խորին հարգանքի, ջերմ ու մեծ կարեկցանքի զգացում առաջացավ, իմ հոգին նմանվեց նրա հոգուն»: Ես շնորհակալ եմ նրանից այն բավականության համար, որ պարգևել է ինձ նրա գիրքը: Ես երախտապարտ եմ նրան››:
1843թ-ին Յագոտինում իր հոր ՝ Մալոռուսիայի նախկին գեներալ — նահանգապետ Ռեպնինի առանձնատանը, իշխանադուստրը ծանոթանում է այդ ժամանակների երևելի անձնավորություններից մեկի՝ պոետ, նկարիչ Տ. Գ. Շեվչենկոյի հետ: Շևչենկոն համակրում էր իշխանադստերը և նրան քույր էր անվանում, ինչը իշխանադստեր կարծիքով «բնական է մեր ընկերական հարաբերություններում»:
Ճակատագիրն այնպես է տնօրինել, որ Ռեպնինայի հետ ընկերություն անող Տարաս Գրիգորևիչն ու Նիկոլայ Վասիլևիչն անձամբ ծանոթ չէին, և զղջում էր դրա համար միայն Շևչենկոն, ով գրել էր այդ մասին Ռեպնինային ուղղված նամակում: Բայց Գոգոլը չէր շտապում բացել «սրտի դարպասները» և ուշադրության արժանացնել «մալոռուսական բանաստեղծին», ինչպես իրեն անվանել է Շևչենկոն, և դա այն պարագայում, որ1831-1836թթ-ին նրանք միաժամանակ ապրել են Պետերբուրգում և ունեցել ընդհանուր ընկերներ:
Թե ինչով է կերակրել-խմեցրել իշխանադուստրը կոբզարին, մեզ անհայտ է, բայց ահա Գոգոլը հաճույքով կոմպոտ է կերել՝ պատրաստված նրա ձեռքով, և խորապես սխալվում է նա, ով կարծում է, թե իշխանադուստր Վ. Ն. Վոլկոնսկայա- Ռեպնինան՝ ուկրաինական վերջին հրամանատարի՝ Կիրիլ Ռեզումովսկու ծոռնուհին, դեկաբրիստ Սերգեյ Վոլկոնսկու զարմուհին, հայտնի անզվական ընտանիքների՝ Վոլկոնսկիների, Ռազումովսկիների, Շերեմետևների շառավիղը որպես աղանդեր՝ մեծ գրողին մատուցել է այդ քաղցր, հեղուկ կեղտաջուրը՝ պատրաստված չորացրած մրգերով, որն ինչ-որ սխալմունքով կոմպոտ էին անվանում ԽՍՀՄ-ում:c90793e701663dae119fc999394805e2
Բանն այն է, որ նախահեղափոխական Ռուսաստանում կոմպոտը օշարակի մեջ մրգերով պատրաստված աղանդերն էր: Դա ըմպելիք չէր, որ խմում էին բաժակներով, այլ թանձր, հագեցնող աղանդեր, և այն ընդունված էր ուտել գդալով բյուրեղապակյա ամանից: Իհարկե, հետագայում ընդհանուր առմամբ բյուրեղապակյա ամանը կարելի է փոխել ապակե, ճենապակե և պարզապես աղցանի կավե փոքրիկ ափսեներով, բայց փոխել հենց աղանդերի բնույթը՝ կնշանակեր զրկել քեզ դրա համի հաճույքից:
Իսկական կոմպոտի համը փորձելու ցանկությամբ տոգորված՝ հեղինակը, առանց հետագա խորամանկության, վերցրել է գրադարակից երկու գիրք, որոնցից մեկում գտել է կոմպոտ պատրաստելու ընդհանուր կանոններ, իսկ այ երկրորդում՝ հեշտորեն պատրաստվող բաղադրատոմսեր: Ելենա Մոլոխովեցի «Նվեր երիտասարդ տնտեսուհիներին›› անմոռանալի գրքի ընդհանուր կանոններում ասվում է .
‹‹Օշարակը, որը խառնվում է կոմպոտին, իրականում պետք է լինի շատ թանձր, ինչպես մուրաբայի ամենաթանձր հյութը, այնպես որ 1 – 1,5 բաժակ օշարակի համար պետք է օգտագործել ¾ ֆունտ կամ 2 ¼ բաժակ կտոր շաքար: Տնական կոմպոտի համար բավական է և ¼ ֆունտ շաքար, կամ ½ բաժակ շաքար: Օշարակին ըստ ճաշակի ավելացնել խաղողի գինի: Պետք է մաքրել խնձորի միջուկն ու կեղևը, նրա վրա ճզմել կիտրոն: Կոմպոտի համար պետք է վերցնել խնձորի քաղցր տեսակ, այլ ոչ թե թթու, որը արագ է փխլվում: Համեղության համար կարելի է եփել օշարակի մեջ, և կրակից վերցնելուց առաջ մասերի բաժանված լիմոնի կեղևը հեռացնել:
Նշումներ հեղինակի կողմից.
1ֆունտը համարել հավասար 400 գրամին, իսկ կտրտված շաքարը փոխարինել շաքարի փոշիով: Կոմպոտի բաղադրատոմսերը, որոնք հեղինակը շտապում է հրամցնել ընթերցողներին, վերցված է այն գրքից, որ հրատարակվել է 1892թ-ին «Օրինակելի խոհանոց» վերնագրով:

                Տանձի կոմպոտ
Վերցնել 4 տանձ, 1 ֆունտ շաքարին ավելացնել 1բաժակ սպիտակ գինի, 1 կիտրոն, 1 նարինջ:
Տանձերը եփել կաթսայի մեջ ոչ մեծ քանակությամբ ջրով, թույլ կրակի վրա այնքան, որ փափկեն: Առանձին եփել շաքարի օշարակը սեղանի սպիտակ գինով, բայց ոչ շատ ջրիկ և ավելացնել հավասար մասերի կտրատած, եփած, տանձերը, 1- 2 անգամ եռացնել, ապա հանել և դասավորել ափսեի մեջ, իսկ օշարակը շարունակել եփել կիտրոնի և նարինջի մանրած կեղևով, երբ դրանք փափկեն, օշարակը լցնել տանձերի վրա, մատուցել սառը վիճակում:
Խնձորի կոմպոտ
Տանձերի փոխարեն վերցնել 4 խնձոր
Խնձորները մաքրել, կտրել երկայնակի հավասար շերտերի, հանել միջնամասը և պատրաստել կոմպոտ, ինչպես ասվում էր նախորդ բաղադրատոմսում:
d96650479c618602f212d6890bd400afԿոմպոտ ելակից և այլ հատապտուղներից, որը նախընտրում է պատրաստել հեղինակը:
500գր հատապտուղ, 200գրամ շաքար. 1բաժակ ջուր, լիկյոր կամ սպիտակ գինի, հարած սերուցք:
Ելակը, ազնվամորին, մորին, փշահաղարջը, կարմիր և սև հաղարջները լվանալ, դասավորել աղցանի ափսեում: Օշարակը եփել, ավելացնել լիկյորը կամ գինին, տաք-տաք լցնել հատապտուղների վրա և դնել զով տեղում: Սառչելուց հետո մատուցել՝ ձևավորելով հարած սերուցքով:
Նշումներ.
Լիկյորի կամ գինու բացակայության դեպքում օշարակը եփել մեխակի մի քանի բողբողջներով կամ դարչինի կես ձողիկով կամ էլ վանիլով: Հեղինակը, ճշտգրտորեն պատրաստելով ելակով աղանդերը, համտեսեց, և նրա ձեռքերը անկախ իրենից ձգվեցին դեպի գրամեքենայի ստեղնաշարը, որպեսզի գրի այս հոդվածը և հանձնի ընթերցողների դատին, ում նկատմամբ նա խորին հարգանք է տածում:
Հեղինակ Իգոր Սոկոլովսկի
Աղբյուրը ՝ http://www.nkj.ru/open/23924/
Թարգմանեց Անի Հարությունյանը, քոլեջ, 1-ին կուրս
Խմբագրեց և սրբագրեց Թամար Ղահրամանյանը

 

Запись опубликована в рубрике Թարգմանություններ, Խոսքի Մշակույթ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий