Համատեղ նախագիծ կրթահամալիրի տոնի շրջանակներում

Մենք՝բոլորս սովորում և աշխատում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, բայց, ցավոք սրտի, սովորողներից շատ քչերը գիտեն, թե ով է Մխիթար Սեբաստացին և ինչ մեծ հայագիտական գործունեություն է կատարել մեր հայրենիքի համար` անգամ հայրենիքից հեռու գտնվելով: Սովորողներին իրազեկելու և տեղեկատվություն տալու համար անգլերենի դասավանդող Անահիտ Մելքոնյանը, գրականության դասավանդող Թամար Ղահրամանյանը և պատմության դասավանդող Արսեն Գալստյանը որոշեցին քոլեջում շատ կարևոր և հետաքրքիր նախագիծ իրականացնել:

Это слайд-шоу требует JavaScript.

Բաց դասին ներկա էին քոլեջի և արհեստների ավագ դպրոցի սովորողները, ինչպես նաև քոլեջի տնօրենը: Սկզբում Արսեն Գալստյանը խոսեց Մխիթար Սեբաստացու կյանքի, նրա հայագիտական, թարգմանչական գործունեության մասին: Նրանից հետո Մուրադ- Ռաֆայելյան   դպրոցի մասին տեղեկություններ տվեց Թամար Ղահրամանյանը: Ինչպես այսօր նոր հայտնագործություններն ու մոտեցումները դժվար են ընդունվում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Մխիթար Սեբաստացուն իր սեփական հայրենիքում  հոգևոր  մարմինները սատար չկանգնեցին, իսկ պետական մարմիններ չկային, այդ պատճառով էլ նա իր գործունեությունը շարունակեց հայրենիքից դուրս: Դասի վերջում սովորողները շնորհակալություն հայտնեցին և նշեցին, որ իրենք բավական շատ տեղեկատվություն ստացան իրենց կրթահամալիրի անունը կրող գիտնականի և պարզապես մեծ գործչի մասին:

Запись опубликована в рубрике Սեբաստացու օրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий