Իմ ԿԱՐԾԻՔԸ Ումբերտո Էկոյի. «Նամակ թոռնիկիս»ստեղծագործության մասին

      umberto-eco Ես շատ եմ սիրում գրականություն առարկան, բայց, եթե անկեղծ լինեմ երբեք չեմ սիրել անգիր սովորել, քանի որ միշտ դժվարացել եմ: Երբ հիմա սովորում եմ Վահան Տերյանի բանաստեղծությունը, ավելի լավ եմ մտապահում: Բայց երբ գրականության ժամին պատվելի Թամարը առաջարկեց կարդալ Ումբերտո Էկոյի «Նամակ թոռնիկիս» ստեղծագործությունը, և ես այն կարդալուց հետո հասկացա, թե որքան կարևոր է անգիր սովորելը ուղեղը զարգացնելու, մարզելու համար: Որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, երիտասարդ լինելով, չտառապի հիշողության կորստով և Ալցհեյմերի հիվանդությամբ, պետք է միշտ ուղեղը զարգացնել և մշտապես նոր բաներ սովորել, մեր ուղեղի հարստությունն և ողջ հնարավորությունը օգտագործել ու ցույց տալ:

         Ես համաձայն եմ հեղինակի հետ, քանի որ ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել իրական կյանքին, իսկ այն մարդիկ, որոնք միայն համակարգչից են օգտվում, կարող ես հիմարանալ ու ստանալ կախվածություն, իսկ եթե մենք կարողանանք համատեղել ինտերնետային ինֆորմացիան, միաժամանակ շատ գիրք կարդանք, անգիր սովորենք, կլինենք ավելի զարգացած և խելացի: Այն մարդիկ, ովքեր կարողանում են ինտերնետի միջոցով ծանոթանալ որևէ աղջկա կամ տղայի,  ի վերջո կարող են  նաև տուժել: Այսպիսով պետք է տարբերել իրական և վիրտուալ աշխարհը:

     Ընդհանրապես պետք չէ շատ շահագործել համակարգիչը, քանի որ այն նաև վնաս է աչքերի համար: Վերջապես մեզանից յուրաքանչյուրին տրված է միայն մեկ կյանք և մեզանից յուրաքանչյուրս պետք է զբաղվի իր նախընտրած մասնագիտությամբ, միշտ զարգանա, նոր մասնագիտություններ սովորելով ու աշխատելով այդ մասնագիտությամբ  ու իր կյանքը ապրել այնպես, որ միշտ հպարտ լինի դրանով, այլ ոչ թե ափսոսա:

Запись опубликована в рубрике Գրականություն, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий