Իմ Կարծիքը Քնութ Համսոնի «Նվաճողը» ստեղծագործության մասին

Knut_Hamsun_1890  Երեկ սովորականի պես եկա քոլեջ: Թվում էր, թե սովորական օր էր, բայց դասի ընթացքում հասկացա, որ այսօր ես ինձ համար կբացահայտեմ անհայտ, բայց իրականում բավական հայտնի գրող Քնուտ Համսոնին: Առաջին ստեղծագործությունը, որ իրենից կարդացել եմ, եղել է «Սիրո ստրուկները» ստեղծագործությունը: Սա Քնուտ Համսոնից երկրորդ ստեղծագործությունն էր, որ կարդացի: «Նվաճողը» ստեղծագործությունը ինձ գրավեց հենց առաջին տողերից: «Երիտասարդ մարդկանց մի խումբ թիավարում էր դեպի կղզին։ Հաղթանդամ ու ջահել պարոններից մեկը նավակի մեջ ոտքի կանգնեց ու սկսեց բանաստեղծություն արտասանել»։ Ստեղծագործության գլխավոր հերոսը, անանուն մարդ է և իմ կարծիքով այն մարդկանցից է, որ չի կարող նվիրված մնալ մի կնոջ, նա կնամոլ է և հետևում է տարբեր կանանց, մարդ, ով պատրաստ չէ ընտանիք կազմելու: «Նվաճողի» երեք կանանցից յուրաքանչյուրը հետաքրքիր էր յուրովի: Առաջին կինը հենց սկզբից արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց հերոսի նկատմամբ, հենց դա էլ գրավեց հերոսին: Պատմվածքի ընթացքում միայն պարզ դարձավ, որ նրա անունը Անդրեա է: Այստեղ հարց է առաջանում արդյո՞ք Անդրեան պարզապես արհամարական վերաբերմունք էր ցանկանում ցույց տալ, թե դա խորամանկ քայլ էր հերոսին գրավելու համար: Այդ հարցի պատասխանը երևում է այս տողերից.«Սակայն նրանցից ամենաերիտասարդի՝ լուսե ծամերով ու խոսուն դիմագծերով կենսուրախ մի կին, աչքունքով հետևում էր թիավար պատանուն և մյուսների թիկունքից ժպտում նրան։ Նկատելով՝ պարոնն սկսեց ավելի բարձրաձայն արտասանել, իսկ դեմքը շառագունեց։ Մեկ էլ հանկարծակի լռեց, ապա շրջվելով դեպի անուշադիր գեղեցկուհին` ասաց.— Դուք իրավացի եք, իմ բանաստեղծությունները լավը չեն։ Բայց ես կարող եմ մի բան պատմել, որ, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի։ Երբ ափ հասնենք, կպատմեմ»։ Ես կարծում եմ,որ Անդրեան բավական խորամանկ կին էր, դա երևում է ստեղծագործության մեջ ասված «խաբեբա» արտահայտությունից և նա էլ հերոսի նման տիրապետում էր սրտեր նվաճելու արվեստին, իմ կարծիքով նրանք երկուսով կարող էին կազմել շատ համահունչ զույգ

Երկրորդ հերոսուհին գրավիչ էր: Առաջին հայացքից թվում է ուժեղ և´ իշխող կերտվածքով, և´ ձեռքի մտրակով: Նա նույնպես հերոսի նկատմամբ սառը, կտրուկ վերաբերմունք ցույց տվեց սկզբում,բայց հետո առաջին կնոջ նման սիրահավեց: Դուք դա կտեսնեք այս տողերից.

  • «Ես ձեզ ողջունեցի աստիճանների վրա,— շարունակեց պարոնը։— Այնտեղ կանգնածը ես էի։ Ձեր թռուցիկ հայացքն ինձ տակնուվրա արեց։ Ահա, վերցրեք, ինչ որ կամենում եք։ Ես, ոտից գլուխ, ինչ ունեմ՝ ձերն է։ Կամենում եմ լոկ կանգնել ձեր դիմաց ու գեթ մի պահ նայել ձեզ։ Խոստովանեք, որ դուք չափազանց գեղեցիկ եք»։ Փաստորեն առաջին հայացքից ուժեղ թվացող կինը նույնպես հմայվեց հերոսով, և նախընտրեց իր կյանքը կապել նրա հետ, քան մեկնել այն մարդու մոտ, ում չի սիրում, այնպես ինչպես ցանկացած մարդ է սիրահարվում, և ցանկանում ապրել սիրած մարդու հետ: Ես կարծում եմ, որ կինը տվյալ դեպքում ճիշտ վարվեց:
    Դրանից հետո հերոսը հանդիպեց գեղեցիկ նկարչուհուն, ում հետ հետագայում, ինչպես երևում է կապվեց: Մեզանից ոչ ոք չգիտի՝ինչպես կշարունակվի նրանց հարաբերությունները, և թե քանի սրտեր կնվաճի հերոսը, բայց մի բան պարզ էր, որ նա տիրապետում էր գրավելու, արվեստին: Արդեն բավական հասուն տարիքում համոզված եմ, որ երբեք չէի կապվի այդպիսի տղամարդու հետ, սակայն միգուցե դա նորմալ է, որ հերոսուհիները իրենց նման ձևով պահեցին, չէ՞ որ դա մեր իրականությունն է, ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի տղամարդիկ, որոնք զվարճանում են տարբեր կանանց հետ, պարզապես իմ կարծիքով պետք չէ այդպիսի մարդկանց լուրջ վերաբերվել: Բայց մյուս կողմից էլ մեր իրականության մեջ կան նաև կանայք, որոնք գեղեցիկ են, բայց խաբեբա, ինչպես Անդրեան,և այս դեպքում ես չեմ կարող մեղադրել նաև ստեղծագործության գլխավոր հերոսին, և միարժամանակ կան իրենց էությամբ շատ հետաքրքիր կանայք և աղջիկներ:
    Ինչպես ստեղծագործության հետաքրքիր հերոսուհիները և հերոսը, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը և´ սիրահարվում է, և´ հիասթափվում, խաբվում դիմացինի կողմից, կամ մի գուցե ինքը խաբում դիմացինին՝ հենց դա է մեր իրականությունը: Կանանցից յուրաքնչյուրը իր ձևով տարվեց հերոսով, և սիրեց նրան, չէ՞ որ սիրելու և սիրվելու իրավունք ունի մեզանից յուրաքանչյուրը, այնպես, ինչպես սխալվելու և հիասթափվելու, չէ՞ որ այդ սխալը ևս մեզ կյանքի փորձ է տալիս: Կարծում եմ՝ ստեղծագործությւնը հենց մեզանից յուրաքանչյուրի ապրած կյանքի մասին է, իսկ ով դեռ չի հիասթափվել, ինձ մնում է ցանկանալ, որ միայն սիրի, և փոխադարձաբար սիրվի: Այնուհանդերձ՝ ես փորձեցի հերոսուհիներին և հերոսին և´ մեղադրել, և´ արդարացնել: Շնորհակալ եմ Հեռադիտակ բլոկի հեղինակին և պատվելի Թամարին, որ անդրադարձան այդ հետաքրքիր և մեր օրերում շատ արդիական ստեղծագործությանըԱղբյուրը՝          http://www.heraditak-blog.com/2014/03/blog-post_5.ht
Запись опубликована в рубрике Գրականություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий