Հայաստանի ազգային գրադարան

NLA1 Հայ ժողովրդի գրքային ժառանգությունը հավաքված է երկրի գրադարանային ֆոնդերում, որոնցից ամենախոշորը` Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդն է: ՀԱԳ-ի հիմնական նպատակն է` հնարավորինս լիարժեք հավաքել հայերեն լեզվով, ինչպես Հայաստանում, այնպես և սփյուռքում հրատարակվող տպագիր արտադրանքը` դրանք հավերժ պահպանելու և հազարավոր ընթերցողներին տրամադրելու: Հայաստանի Ազգային գրադարանը հայերեն տպագիր երկերի ամենախոշոր պա-հոցն է աշխարհում, հանրապետության գրադարանային ցանցի մեթոդական կենտրոնն է: Գրադարանը հիմնադրվել է 1832 թվականին Երևանի Արական գիմնազիայի գրադա¬րանի հիմքի վրա: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած ՙՊետական հանրային մատենադարանի մասին՚ օրենքով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1924թ. գրադարանին իրավունք է տրվել ստանալու Հայաստանում լույս տեսնող բոլոր հրատարակությունների ձրի պարտադիր օրինակը, իսկ 1925-1991թ. գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում տպագրած գրքային արտադրանքի պարտադիր օրինակը: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1982 թվականին, հիմնադրման 150-ամյակի առթիվ, գրադարանը պարգևատրվել է ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է ՙՀայաստանի Ազգային գրադարան՚: Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերը առ 01.01.2009թ. կազմում են 6,6 մլն միավոր գրականություն: Դրանք են` գրքեր, ամսագրեր, թերթեր, քարտեզներ և ատլաս-ներ, փոս¬տային նամականիշեր, նկարներ, միկրոֆիլմեր և միկրոֆիշեր, տեղեկատ-վության էլէկտրոնային և այլ կրիչներ: Գրադարանում պահպանվում է հայ հնատիպ և հազվագյուտ գրքե¬րի հարուստ հավաքածու` հայերեն առաջին տպագիր գրքերը ՙՈւրբաթագիրք՚, ՙՊարզա¬տու¬մար՚ (1512-1513թթ., Վենետիկ), հայատառ առաջին քարտեզը` ՙՀամատարած աշխարհացոյց՚ (1695թ., Ամստերդամ), առաջին պարբերականը` ՙԱզդարար՚ (1794թ., Մադրաս): Գրադարանի ֆոնդերում պահպանվում են նաև օտար լեզուներով հնատիպ և հազվագյուտ գրքեր (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով): Գրադարանի ֆոնդերում հատուկ տեղ են զբաղեցնում հայ մշակույթի և գիտության հայտնի գործիչների գրքերի հավաքածուները` Ալ.Մյասնիկյանի, Վ.Ղորղանյանի, Լեոյի, Ա.Մանանդյանի և այլոց: Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներն են եղել անվանի հայ գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, գիտնականներ Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ: Գրադարանի սպասարկման համակարգը ընդգրկում է իր մեջ 13 մասնագիտացված ընթերցասրահ, միջգրադարանային և անհատական բաժնույթ: Գրադարանից կարող են օգտվել 17 տարին լրացած Հայաստանի և արտերկրների քաղաքացիները: Գրադարանի ընթերցողներին տարվա ընթացքում տրվում է շուրջ 1,7 մլն միավոր գրականություն, օրեկան գրադարան են այցելում 900-1000 ընթերցողներ: EIFL Direct ծրագրով գրադարանի ընթերցողները հնարավորություն ունեն օգտվելու ավելի քան 3000 գիտական ամսագրերից: Գրադարանի ընթերցողները հատուկ սրահում կարող են անվճար օգտվել Internet կապից: Կարգավորվել են ԱՊՀ երկրներից միջգրադարանային բաժնույթով գրականություն ստանալու մեխանիզմները: ՀԱԳ-ը համագործակցում է արտասահմանյան 40 երկրների 133 կազմա¬կեր-պություն¬ների (գրադարաններ, համալսարաններ, տեղեկատվական կենտրոններ) հետ` իրականացնելով նաև գրքափոխանակություն: Հանդիսանալով երկրի խոշոր մշակութային կենտրոն, Ազգային գրադարանը տարեկան կազմակերպում է շուրջ 100 միջոցառում` թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներ, նոր գրքեի շնորհանդեսներ, հանդիպումներ մշակույթի և գիտության հայտնի գործիչների հետ, գրական երեկոներ: 2007 թվականին լրացել է գրադարանի հրատարակչական գործունեության 70 տարին: Այդ ընթացքում գրադարանը հրատարակել է շուրջ 1000 անուն գրադա¬րա¬նա-գիտական, մատենագիտական, մեթոդական, տեղեկատվական գրականություն: Գրադարանի ամենանշանակալից հրատարակությունն է ՙՀայ տպագիր գրքի մատենա¬գի¬տությունը՚, որի չորս ծավալուն հատորներում ընդգրկված են 1512-ից մինչև 1920 թվականը տպագրված հայերեն գրքերը: Ստեղծվել է այդ մատենագիտության երկու հատորների էլեկտրոնային տար¬բե-րակը` ՙՀակոբ Մեղապարտ — 1՚ ծրագրով ՙՀայ տպագիր գիրքը 1512-1800թ.՚ (հնատիպ գրքերը) և ՙՀակոբ Մեղապարտ — 2՚` ՙՀայ գիրքը 1801-1850թթ՚: նաթերթը` ՙՀոգևոր Հայրենիք՚: Ստեղծվում է նաև թերթի էլեկտրոնային տարբերակը: ՀԱԳ-ը հանդիսանում է ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի նյութերի դեպոզիտար գրադարանը Հայաստանում: Գրադարանում իրականացվում է Հայաստանի խոշոր գրադարանների միասնական տեղեկատվական ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագիրը: Աղբյուրը՝

Запись опубликована в рубрике ԳՐԱԴԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий