Հանդիպում Հովիկ Չարխչյանի հետ

P1200735Այսօր «Հանրակրթական Դիջիտեք»  ստուգատեսի շրջանակներում տեղի ունեցավ շատ հետաքրքիր, յուրօրինակ  հանդիպում գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ: Հանդիպմանը ներկա էին  կրթահամալիրի՝այդ թվում քոլեջ Արհեստների դպրոցի  դասավանդողները և սովորողները, որոնք հետաքրքրված էին թարգմանական  խնդիրներով: Քանի որ ես ևս զբաղվում եմ  ռուսերենից հայերեն թարգմանություններով , որոշեցի ամպայման ներկա գտնվել հանդիպմանը: Հանդիպման սկզբում հրապարակախոսը խոսեց թարգմանություն հասկացության մասին, ինչը ըստ նրա այլ լեզվից հայերեն տեքստի վերաշարադրումն է: Նա ասաց, որ թարգմանություն անելը շատ հաճելի, բայց միևնույն ժամանակ բարդ և ժամանակատար աշխատոանք է, ինչին պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ ամեն մի խոսքը կարող է փոխել կամ աղավաղել տվյալ ստեղծագործությունը: Հանդիպմանը ներկա գտնվելուց առաջ ես նախօրոք ուսումնասիրել էի հեղինակի բլոգը, որը, ըստ ինձ, շատ հետաքրքիր էր: Իմ այն հարցին, թե ի՞նչպես թարգմանության նյութ ընտրել, հեղինակը պատասխանեց, որ դա արդեն ընտրում է թարգմանողը, բայց կրտսեր տարիքի սովորողներին խորհուրդ տվեց թարգմանել փոքր ստեղծագործություններ: Պարոն Չարխչանն ասաց, որ  շատ մարդիկ նույն ստեղծագործությունը տարբեր ձևով են թարգմանում, և այն տարբեր ձևով է հնչում: Բայց թարգմանողը պետք է հաստատ իմանա, որ կարող է թարգմանել այդ ստեղծագործությունը, այլապես այն կձախողվի, և  պետք չէ թարգմանել տվյալ նյութը միայն թարգմանելու համար: Խոսվեց նաև թարգմանական քաղաքականություն, թագմանական դպրոց հասկացությունների  մասին: Վերջում լուսանկարվեցինք հեղինակի հետ և Արտբզզան ռադիոյի պատասխանատուները  նրանից հացազրույց վերցրին:: Անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի այս հետաքրքիր ու կարևոր հանդիպմանը:

Запись опубликована в рубрике Ճանաչենք մեր ժամանակակիցներին, Խոսքի Մշակույթ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий