Ես կարողանում եմ

Արդեն  2 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ»բաժնում և այս   տարիների  ընթացքում ես հայտնաբերեցի, որ բավականաչափ շատ բան եմ կարողանում:

Это слайд-шоу требует JavaScript.

Այս տարի ավարտում եմ քոլեջի «Գրադարանային գործ» բաժինը և շուտով դիպլոմային աշխատանքս կպաշտպանեմ «Գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն» թեմայով:    Անշուշտ շատ կցանկանայի մնալ ու աշխատեի կրթահամալիրում: Այնուհանդերձ ես կփորձեմ ներկայացնել, թե ի՞նչ եմ կարողանում: Կարողանում եմ աշխատել գրադարանում և կրթահամալիրին կից գործող ընթերցասրահներում որպես ընթերցավար սպասարկել գրքեր և տեխնիկա, կատարել գրքերի դուրսգրումներ, փաստաթղթեր և գրքեր սքանավորել: Կարողանում եմ կազմել ընդհանուր պարապմունքի ծրագիր և ինքս էլ վարել այն: Նաև կատարել տեխնիկական սպասարկում: Սիրով լուսանկարում և լուսաբանում եմ կրթահամալիրի միջոցառումները: Կարողանում եմ հերթապահել գրասենյակում: Կարողանում եմ արագ տեքստեր հավաքել: Կարողանում եմ բլոգում նյութեր տեղադրել և նյութեր դնել քոլեջի ենթակայքում: Կարողանում եմ կատարել ռուսերենից հայերեն թարգմանություններ:  Կարողանում եմ անգիր սովորել, ստեղծագործություները լավ վերլուծել, կարծիք հայտնել:    Հուսով եմ, որ մի գեղցիկ   օր կաշխատեմ որպես գրադարանավար:

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий